211652_close_icon
views-count1991 դիտում article-date 15:39 13-02-2016

Բակո Սահակյանը ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի նորագույն պատմությանը, պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ շարժման վետերանների հետ հանդիպումները դարձել են ավանդական՝ այն համարելով պահանջված ու կարեւոր:

Նմանատիպ նյութեր