211652_close_icon
views-count1936 դիտում article-date 10:03 16-02-2016

Կոռուպցիան Հայաստանում «բարեհաջող» զարգանում է առանց արտասահմանյան դրամաշնորհների. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. «Մի տեղ ես կարդացի, որ Դաշնակցությունն ու Հանրապետականը միանում են Կրեմլի հրահանգով։ Հստակ տեղեկատվություն չանեմ, բայց ինձ թվում է, որ Կրեմլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են Հայաստանում անում այս երկու, ինչպես նաև մնացած կուսակցությունները։ Իհարկե, զուտ տեսականորեն կարեյի Է ենթադրել, որ ՀՅԴ-ի հակաթուրքական հռետորաբանությունը այս պահին կարող Է Ռուսաստանին դուր գալ, և այդ երկիրը դեմ չէր լինի, որ Հայաստանի ղեկավար օղակներում հայտնվեր նման կուսակցություն։ Բայց դա Ռուսաստանի համար 1000-րդական նշանակություն ունի։ Պայմանավորելը հայաստանյան որևէ ներքաղաքական գործընթաց Կրեմլի, Սպիտակ տան կամ, ասենք, Բրյուսելի մտադրություններով՝ դա գուցե համարվում է «քաղաքագիտական խորը վերածություն», բայց իրականում, ի վերջո, օտարամոլության դրսևորում է։ Նույնը՝ հակառակ «բևեռի» մասին ենթադրությունները։ ԱՄՆ կառավարությանը մոտ 750 հազար դոլար է հատկացրել մեր կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Դա կարելի է, իհարկե, դիտարկել որպես յուրահատուկ հումոր՝ գայլերին ոչ միայն նշանակում են գառների պահակ, այլև դրա համար «աշխատավարձ» են վճարում։ Բայց այդ, համաձայնեք, տարօրինակ քայլի մասին տրվում է ավելի տարօրինակ բացատրության՝ իբր Միացյալ Նահանգներն իրականում շահագրգռված է, որ Հայաստանում խորանա կոռուպցիան, և հենց դրա համար է փող տալիս մեր կոռումպացված կառավարությանը։ Բայց կոռուպցիան Հայաստանում «բարեհաջող» զարգանում է առանց արտասահմանյան դրամաշնորհների, և կասկածել, որ որևէ նոր նվիրատվություն դրան կնպաստի՝ տրամաբանական չէ»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր