211652_close_icon
views-count5510 դիտում article-date 13:25 16-02-2016

Խաղադաշտից հեռացված ֆուտբոլիստը սպանել է մրցավարին

Արգենտինայի Կորդոբա քաղաքում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ զոհվել է 48-ամյա մրցավար Սեզար Ֆլորեսը: Մրցավարը խաղացողներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել: Որոշ ժամանակ անց հեռացված ֆուտբոլիստը ետ է վերադարձել հրազենով եւ երեք անգամ կրակել Ֆլորեսի վրա: Գնդակները դիպել են մրցավարի գլխին, պարանոցին եւ կրծքին, ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, կրակոցների վիրավորվել է ֆուտբոլիստներից մեկը` Վալտեր Սարատեն: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրան կյանքին ոչինչ սպառնում: 25-ամյա մարդասպան ֆուտբոլիստը այժմ հետախուզման մեջ է գտնվում: Նշենք, որ նմանատիպ դեպք էր գրանցվել 5 տարի առաջ Վենեսուելայում, երբ հանդիպման ժամանակ սպանվել էր ֆուտբոլային մրցավար Տիմոլեոն Կաստիլյոն: Հանցագործը տեղի երկրպագուներից մեկն էր եղել:

Նմանատիպ նյութեր