1444 դիտում
09:47 17-02-2016
«Հայկական վերածնունդ» կազմակերպությունը Արթուր Բաղդասարյանին մեղադրում Է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ավելի քան երեք տարի սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը հայտարարություն Է տարածել, որով «Օրինաց երկիր» կուսակցությանն ու Արթուր Բաղդասարյանին մեղադրում Է իրենց կազմակերպության անունը կրկնօրինակելու մեջ և դա գնահատում որպես գողություն։
«ՉԻ»– ի՞նչ խոսք՝ տհաճ պատմություն է։ ՉԷ, որևէ մեկի մտքով, իհարկե, չի անցնի Արթուր Բաղդասարյանի նման ազնվագույն մարդուն մեղադրել գողության մեջ։ Մանավանդ որ հայտնի էլ չէ՝ սփյուռքում գործող այդ կազմակերպությունը գրանցված Է Հայաստանում, թե ոչ։ Բայց ամեն դեպքում՝ Արթուր Բաղդասարյանին խորհուրդ կտայինք հետագա գլխացավանքից խուսափելու համար վարվել այնպես, ինչպես սովորաբար վարվում են Հայաստանում, երբ պետք է ինչ-որ ապրանքանիշ կեղծել։ Այսինքն՝ փոխել ընդամենը մի տառ և նորաստեղծ կուսակցության անունը դնել Հայկական վերասնունդ»։ Դա, ի դեպ, շատ ավելի ճշգրիտ կարտահայտի նորաստեղծ կուսակցության նպատակները. «Վերջին հաշվով՝ ամեն ինչ արվում է վերստին սնվելու համար, այնպես որ՝ «վերասնունդ» բառն ավելի տեղին է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4458 դիտում
10:44 10-03-2017
Հեղինե Բիշարյանի հայտարարությունը խիստ անհանգստացնում է Արթուր Բաղդասարյանին. «Չորրորդ իշխանություն»
3061 դիտում
21:07 08-09-2017
«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը սատարում է փաստաբանների գործադուլը
Այս բաժնից
1279 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»