211652_close_icon
views-count1951 դիտում article-date 09:53 17-02-2016

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախընտրում է կալանավորների՞ն. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Հաշմանդամություն ստանալու գործընթացը՝ վարչական վարույթ է, որն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, իսկ հաշմանդամության կարգ տալու կամ մերժելու վերաբերյալ փաստաթուղթը՝ վարչական ակտ է, որն իրավական իմաստով ոչնչով չի տարբերվում, ասենք՝ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից գրված ակտից: Վերջերս՝ փետրվարի 12-ին, նախապես ծանուցված ժամին, սոցիալական օգնության և պաշտպանության կարիք զգացող մի շարք ՀՀ քաղաքացիներ, փորձաքննության էին եկել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի մասնագետներից ներկա էր միայն թերապևտը: Մնացած հանձնաժողովականները չկային: Սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունեցող մեր հայրենակիցները սպասում էին, թե ե՞րբ են իրենց և ՀՀ մյուս հարկատուների հաշվին ապրող փորձագետները ժամանելու իրենց աշխատավայր: Նշանակված ժամից անցել էր մոտ մեկ ժամ: Մասնագետները չկային: Կար հիվանդ, որը չդիմացավ երկար սպասելուն՝ վատացավ և հեռացավ: Հիվանդների և գործակալության առկա աշխատակիցների կողմից շրջանառվում էին փորձագետների բացակայության վերաբերյալ տարբեր վարկածներ, որոնցից առավել հավաստին, ըստ փորձագետ-թերապևտի, այն էր, որ փորձագետները լրիվ կազմով գնացել են քրեակատարողական հիմնարկ: Այս վարկածը հաստատվեց նաև գործակալության մի շարք այլ աշխատակիցների կողմից: Հետո պարզվեց, որ կալանավայրի այցելությունները բավական հաճախ են լինում և դա, կարելի է ասել, փորձագետների սիրված զբաղմունքն է դարձել»: Մանրամասն՝ Առավոտ.am կայքում:

Նմանատիպ նյութեր