211652_close_icon
views-count2011 դիտում article-date 15:17 17-02-2016

Դեսպան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպություն գլխավոր քարտուղարի հետ

Փետրվարի 17-ին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ։ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց դեսպան Սարգսյանին` ՇՀԿ -Հայաստանի համագործակցության մեջ մեծ ավանդ ներդնելու համար՝ նորանոր հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Սարգսյանը, իր հերթին, շնորհավորեց Ռաշիդ Ալիմովին ՇՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ այս հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից: Նա հույս հայտնեց, որ հետագայում ՀՀ և ՇՀԿ հարաբերություններն ավելի կխորանան՝ անցնելով որակական նոր մակարդակի։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ-ՇՀԿ գործընկերային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր