211652_close_icon
views-count2314 դիտում article-date 16:31 17-02-2016

ՈւԵՖԱ-ն կարող է «Լոկոմոտիվի» խաղացողին որակազրկել 10 խաղով սկանդալային արարքի համար

ՈւԵՖԱ-ն կարող է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովին որակազրկել Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ փուլում` Ստամբուլում «Ֆեներբահչեի» հետ խաղից (0:2) հետո ՌԴ նախագահ Վ. Պուտինի պատկերով մարզաշապիկը թուրք երկրպագուներին [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/17/77270/]ցուցադրելու[/url] համար: «Տվյալ դեպքում գործ ունենք կարգապահական կանոնակարգի խախտման և բավահայտ սադրանքի հետ: Տարասովը կարող է երկարատև, նվազագույնը` 10 խաղով որակազրկվել», ասել է ՈւԵՖԱ-ի անանուն ներկայացուցիչներից մեկը: Նշենք, որ Սիրիայի հետ հակամարտության պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները լարված բնույթ են կրում: Ի դեպ, Տարասովը բոլոր դեպքերում բաց կթողնի «Ֆեներբահչեի» հետ Մոսկվայում կայանալիք պատասխան հանդիպումը` դեղին քարտերի պատճառով:

Նմանատիպ նյութեր