3621 դիտում
23:31 17-02-2016
Իսպանիա. «Բարսելոնան» հերթական հաղթանակը տարավ, Մեսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված խաղում Խիխոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց առաջատարին` «Բարսելոնային»:
Հանդիպումը իրադարձություններով հարուստ ստացվեց: Նախ, կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին և Իսպանիայի առաջնությունում հատեց 300 գոլի սահմանագիծը:
Գոլի հեղինակ դարձավ նաև Լուիս Սուարեսը, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 24-ի և արդեն 3 գնդակի առավելություն ունի Ռոնալդուի նկատմամբ Պրիմերայի լավագույն ռմբարուի համար պայքարում:
Բացի այդ,Սուարեսը խաղի ընթացքում չկարողացավ իրացնել 11մ. հարվածը և «Բարսելոնան» յուրօրինակ ռեկորդ սահմանեց. այս մրցաշրջանում վաստակած տասնվեց 11 մետրանոց հարվածներից կատալոնացիները իրացրել են ընդամենը 7-ը:
Եվ վերջապես, «Բարսելոնան» առանց պարտությունների հանդիպումների շարքը հասցրեց 30-ի և թարմացրեց ակումբային ռեկորդը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 60 միավոր և շարունակում է 1-ին տեղում ընթանալ: 54 միավոր ունի «Ատլետիկոն», 53` «Ռեալը»:
[b]Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր (հետաձգված խաղ)
[/b]
«Սպորտինգ»-«Բարսելոնա»` 1:3
Գոլերը` Կաստրո, 27 - Մեսի, 37, 31, Սուարես, 67
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3999 դիտում
20:57 06-03-2016
Իսպանիա. «Բարսելոնան» շարունակում է հաղթարշավը, Մեսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
4033 դիտում
21:22 20-02-2016
Իսպանիա. «Բարսելոնան» հերթական հաղթանակը տարավ, Սուարեսը շարունակում է ռմբահարել. տեսանյութ
1781 դիտում
22:42 31-01-2016
Բունդեսլիգա. «Բավարիան» Լևանդովսկիի դուբլի շնորհիվ հերթական հաղթանակը տարավ. տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին