211652_close_icon
views-count66482 դիտում article-date 10:38 18-02-2016

«Օջախ» ռեստորանային համալիրի մոտ 27-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով բախվել է «Փարավոն» ռեստորանի պարսպին, իսկ հետո ավտոմեքենաների ջարդ արել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Բալահովիտ-Պտղնի ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ Արսեն Սահակյանի վարած Opel մակնիշի 34 VԼ 965 համարանիշի, Աբովյան քաղաքի Սարալանջի 24 շենքի բնակիչ 51-ամյա Մուշեղ Հովհանիսյանի վարած Lada 21012 մակնիշի 34 VM 261 համարանիշի և Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 27-ամյա Արիաս Սարիբեկյանի վարած Mercedes մակնիշի 34 ZL 796 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը «կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ՝ ձախից» ախտորոշմամբ, Mercedes-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 31-ամյա Անուշ Կոջոյանը, Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ, 28-ամյա Անահիտ Խաչատրյանը «աջ վեկոսկրի բաց հոդախախտ-կոտրվածք՝ հարցականով» ախտորոշումներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Ա. Սարիբեկյանը եղել է ոչ սթափ (խմած` 0.99 %) վիճակում:[/color] Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, քանի որ առկա էր գազի արտահոսք: Ըստ նախնականն տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով նախ բախվել է «Փարավոն» համալիրի բետոնե պարսպին, իսկ հետո դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել Opel-ին, Opel-ն էլ ինքնաբերաբար հարվածել է Lada-ին: Ոչ սթափ վիճակում՝ Mercedes-ի վարորդ Արիաս Սարիբեկյանը [img]/ups/images/08249370014557794191780.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր