211652_close_icon
views-count64427 դիտում article-date 23:18 08-10-2014

Երևանում «Պալկովնիկի» ռեստորանի մոտ կին վարորդը ոչ սթափ վիճակում ավտոմեքենաների ջարդ է արել, իսկ հետո իրեն պահել լկտի և սանձարձակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահամաններում Mercedes մակնիշի 34 PF 638 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում հանրությանը հայտնի “Պալկովնիկի” ռեստորանի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 մակնիշի 238 UՕ 64 համարանիշի, Opel մակնիշի 34 TԼ 642 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 29 UU 257 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր մեծ դժվարությամբ վթարի մեղավոր` Mercedes-ի կին վարորդին տեղափոխեցին բժշկական կենտրոն` սթափության աստիճանը պարզելու համար: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (խմած): Վթարի վայրում դրսևորում էր անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ և տալիս սեռական բնույթի հայհոյանքներ: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, ովքեր էլ այդ մասին տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Նշված բաժնից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Նախնական տվյալներով OPEL մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 33.000 ՀՀ դրամ: *** 13:43 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարած վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի Արղության փողոցի 29 շենքի բնակչուհի, 46-ամյա Գայանե Լալայանն է, իսկ հիվանդանոց տեղափոխված նրա ուղևորը Ալիկ Մարտիրոսյանն է, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Եղվարդի ոստիկանապետի եղբայրն է, քանի որ հիվանդանոցում բժիշկներին հայտարարում էր, թե ինքը ոստիկանապետի եղբայրն է: Ֆոտոլրագրողը զրուցել է Եղվարդի ոստիկանապետի հետ, ով հերքեց Ա. Մարտիրոսյանի հայտնածը և ասել, որ նա հորեղբոր թոռն է, ում տարին մեկ անգամ հազիվ է տեսնում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր