211652_close_icon
views-count1716 դիտում article-date 16:25 18-02-2016

Մայրաքաղաքում բժշկական անվճար հետազոտություններ են կազմակերպվել 60 մանկավարժների համար

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Խութ» բարեգործական հիմնադրամի հերթական համատեղ նախաձեռնությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները վահանաձև գեղձի հիվանդությունների անվճար հետազոտություններ են իրականացրել Ավան վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների շուրջ 60 մանկավարժների համար: Անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը նույնպես կկազմակերպվի անվճար հիմունքներով: Հարկ է նշել, որ մասնագետների հավաստմամբ վահանաձև գեղձի գոյացությունների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժման արդյունավետությունը բարձրացնել: «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ նմանատիպ համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական:

Նմանատիպ նյութեր