211652_close_icon
views-count2420 դիտում article-date 19:06 18-02-2016

Դիդյե Դրոգբա. Օրիեն սխալվել է, բայց նրան պետք է ներել

«Մոնրեալի» հարձակվող Դիդյե Դրոգբան զորակցություն է հայտնել իր հայրենակից Սերժ Օրիեյին, որը ինտերնետային հարցազրույցի ժամանակ սեռական բնույթի [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/17/77312/]վիրավորանքներ[/url] էր թույլ տվել ՊՍԺ-ի իր թիմակիցների և գլխավոր մարզիչ Լորան Բլանի հասցեին: «Պինդ կաց, եղբայր: Իմ կարծիքն է. մարդկանց պետք է ներել, նրանցից շատ բան չպահանջել: Այո, Օրիեն սխալվել է, բայց նա դա չի արել երկու կամ երեք անգամ: Առաջին անգամն է: Կարծում եմ, նա ամեն ինչ արեց, որպեսզի այս անգամ իրեն ներեն, իսկ հետո կտեսնենք, ինչ կլինի», ասել է Դրոգբան:

Նմանատիպ նյութեր