211652_close_icon
views-count959 դիտում article-date 20:10 18-02-2016

Վիեննայում կազմակերպվել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ-ում հավատարմագրված զինվորական խորհրդականներ, դիվանագետներ, Ավստրիայի զինված ուժերի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունելությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որը Վիեննայում էր գտնվում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին մասնակցելու նպատակով: Ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա անդրադարձ կատարեց հայկական բանակի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին և վտանգներին դիմագրավելու կարողությանը` շեշտելով, որ հայոց բանակն այսօր իրականացնում է տարածաշրջանային խաղաղությունն ապահովող չափազանց կարևոր գործառույթ: Դեսպանը նաև ընդգծեց, որ մասնակցելով Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում իրականացվող խաղաղարար առաքելություններին, ՀՀ Զինված ուժերն իրենց ներդրումն են կատարում միջազգային անվտանգության համակարգի ամրապնդմանն ու կայունության պահպանմանը:

Նմանատիպ նյութեր