ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում Աթենքում
Հունվարի 28-ին Աթենքում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին:
Ընդունելությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության, ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հրամանատարական կազմի բարձրաստիճան զինվորականներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ ու անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Հունաստանի ԶՈւ ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը և հայ կուրսանտները:
Ընդունելությունն ուղեկցվում էր Հունաստանի ԱՊՆ գլխավոր շտաբի նվագախմբի կատարումներով: