2077 դիտում
10:05 19-02-2016
Գալուստ Սահակյան բժիշկների հսկողության տակ է գտնվում:. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից՝ հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:
Նախարարի խոսքով` Գալուստ Սահակյանի վիճակը լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում: Փետրվարի 18-ին ԱԺ նախագահը ևս մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Գիշերը հանգիստ է անցել: Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։
Նրան այցելել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, կուսակցական ընկերները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը