211652_close_icon
views-count1405 դիտում article-date 12:14 19-02-2016

Հարավային Սուդանում հարձակվել են ՄԱԿ-ի ճամբարի վրա. կան զոհեր

Հարավային Սուդանում ահաբեկիչները զինված հարձակում են գործել ՄԱԿ-ի՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության Մալակալի ճամբարի վրա, հաղորդում է Reuters-ը: Զոհվել է 18 մարդ, ևս 36 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Զոհվածների մեջ կան «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության աշխատակիցներ: Առնվազն 25 վիրավորների մոտ հրազենային վնասվածքներ կան: Ճամբարում բնակվում է մոտ 40 հազար մարդ: Նրանցից շատերը ճամբար են եկել այն շրջաններից, որտեղ ընդհանրապես բացակայում է որևէ օգնությունը:

Նմանատիպ նյութեր