211652_close_icon
views-count1257 դիտում article-date 10:22 11-07-2016

ՄԱԿ ԱԽ-ը կոչ է արել դադարեցնել Հարավային Սուդանում նոր արյունահեղությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչով է հանդես եկել՝ ուղղված Հարավային Սուդանին, որտեղ կրկին վերսկսվել են բախումներն ու արյունահեղությունները: Ինչպես հաղորդում է BBC-ն, խորհուրդը խստագույնս քննադատել է բռնությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակների վրա իրականացված հարձակումները: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է Հարավային Սուդան ուղարկել հավելյալ խաղաղապահների: Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան այդ երկրի մայրաքաղաք Ջուբեում փոխհրաձգություն տեղի ունեցավ: Միջադեպը այդ երկրի նախագահ Սալվա Կիիրի և փոխնախագահ Ռիեկա Մաչարայի անվտանգության աշխատակիցների միջև էր, ովքեր վաղեմի քաղաքական հակառակորդներ են: Դրանից հետո քաղաքում զինված բախումներ սկսվեցին, ինչի հետևանքով մի քանի հարյուր մարդ մահացավ:

Նմանատիպ նյութեր