2524 դիտում
13:49 19-02-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան:
Նախարարը շրջել է ինստիտուտի պատմության թանգարանում, ծանոթացել այդ կառույցի գործունեությանը: Այնուհետև նախարարը հանդիպում է ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, որոնք ներկայացրել են ինստիտուտի ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ձեռք բերված հաջողությունները:
Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին ընդգծել է գիտական, հետազոտական համակարգերի կարևորությունը գյուղատնտեսության զարգացման գործում և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է փոխայցելությունների, գիտական կառույցների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Նախարարը եղել է նաև ինստիտուտի փորձարարական դաշտերում, ծանոթացել գիտափորձերի արդյունքներին:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
772 դիտում
19:23 10-11-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
1927 դիտում
15:44 18-07-2018
Նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2759 դիտում
12:23 19-05-2022
Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ
Այս բաժնից
637 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
679 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
559 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել