211652_close_icon
views-count1745 դիտում article-date 14:21 19-02-2016

Հնարավոր էր համագործակցել Դաշնակցության հետ՝ առանց նախարարական պորտֆելներ տալու. Լ. Զուրաբյան

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական գործարքը չի կատարվել այնպես, որ նախարարությունը չբաժանվեր, այլ ամբողջությամբ տրվեր ՀՅԴ-ին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանը հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Չկա որևէ երկիր, որտեղ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունենալով` գնա կոալիցիայի որևէ ուժի հետ»,-ասաց Զուրաբյանն ու հարցեց, թե որն է գործարքի նպատակը: Ապա հայտարարեց, որ հնարավոր էր համագործակցել Դաշնակցության հետ՝ առանց նախարարական պորտֆելներ տալու: Առաջին հարցի հետ կապված` Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ի սկզբանե քաղաքական պայմանավորվածություններն այդպիսին են եղել, ինչպես նաև՝ « գործընկերոջ ուժի ռեսուրսները» , որ համագործակցության՝ իրենց և գործընկեր քաղաքական ուժի մոտեցումներից ու պատկերացումներից ելնելով՝ նման որոշում է կայացվել:

Նմանատիպ նյութեր