2154 դիտում
17:35 19-02-2016
Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից. ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյան
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ.
Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է:
Մենք քաղաքական այս համագործակցության ընթացքն ու հիմնավորումները ներկայացրել ենք:
Անհրաժեշտությանը բխեցրել ենք նոր Սահմանադրությունից, երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից: Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները: Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն Հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթի և մեր մոտեցումների ընդհանրությունը:
Ուժերի մեկտեղումը այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն: Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ: Դժվար պահին բեռ վերցնելու կամքով:
Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից:
Հիմա ինչ է քննարկվում այստեղ: Հստակ ասվեց՝ նախարարությունը բաժանվում է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Հիշեք՝ գլխավորը քաղաքական բառն է: Ու սա չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ: Զարմանալի, բայց նաև զարմանալի չէ, երբ այստեղ դրսևորվող պատկերն ու հոգեբանությունն ես նկատի ունենում:
Խոսում են կոալիցիայի իրենց պատկերացումներից, խոսում են Դաշնակցության անունից, խորհուրդներ են տալիս: Ձեզ նայեք: Դուք ի±նչ եք արել: Մի փուշ հանե±լ եք այս ժողովրդի մատից:
ՕԵԿ-ը քաղաքական հայտարարություն է անում: Ժամանակին ընդամենը արտակարգ իրավիճակների վարչություն էր: Առանձին նախարարություն դարձավ քաղաքական դրդապատճառով, և հենց ՕԵԿ-ական պարոն Շահգելդյանն էլ նախարար դարձավ: Էսքան էլ կարճ հիշողություն:
Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, մեքենաներով: Էդքան խիստ անհրաժեշտությու±ն են, թե± քաղաքական նպատակահարմարություն:
Այս քննարկվող հարցը պոպուլիզմի, ինքնահաստատման միջոց դարձնելը, հանրության մոտ այս համագործակցությունը վարկաբելու, կոպիտ ասած՝ աչոկ հավաքելու փորձերը եղել ու լինելու են: Շարունակեք նույն ոգով: Մենք՝ դաշնակցականներս, աշխատանքի և պատասխանատվության կողմանից ենք:
Նոր Սահմանադրությամբ մեր նպատակներից մեկն էլ քաղաքական նոր մշակույթ ձևավորվելն է, երբ քաղաքական ուժերը մրցակցում են, բանավիճում, փոխզիջումներով գնում համաձայնությունների, գտնում ոսկե միջինը: Որտեղ թշնամանքը, ատելությունը, առճակատումը տեղ չունեն:
Ցավոք, դեռևս շատ հեռու ենք այդ մշակույթից:
Նմանատիպ նյութեր
1925 դիտում
19:32 26-09-2016
ՀՅԴ-ի համար գերխնդիրը պորտֆելների քանակը չէ. Աղվան Վարդանյան
6761 դիտում
16:44 11-09-2018
Սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը. ՀՔԾ պետ
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը