211652_close_icon
views-count1928 դիտում article-date 19:32 26-09-2016

ՀՅԴ-ի համար գերխնդիրը պորտֆելների քանակը չէ. Աղվան Վարդանյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է մնալ կառավարությունում և աշխատանքը շարունակել որպես ՀՀ բնապահպանության նախարար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Կարեն Կարապետյանն ինքն է Արծվիկ Մինասյանին առաջարկել մնալ և գլխավորել Բնապահպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե արդյոք Արծվիկ Մինասյանը կարող է աշխատել որպես բնապահպանության նախաարար` ոլորտի մեջ չլինելով, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանի հմտությունները բոլորին են հայտնի և վստահություն հայտնեց, որ խնդիր չի լինի:

Նմանատիպ նյութեր