211652_close_icon
views-count5369 դիտում article-date 09:15 20-02-2016

Գործարար Համլետ Ամիխանյանի ինքնասպանություն գործում վկա կա. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին Նոր Հաճընի իր առաձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել։ Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին։ Տեղեկացնենք, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում՝ 2005-ից 2014 թվականները, ֆինանսների չորս նախարար է փոխվել։ Սակայն հայտնի է, որ նշված ընկերությունը մյուս շինարարական կազմակերպությունների պես ծանր ֆինանսական կացությունում է հայտնվել 2008-ի աշնանը սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո։ Իսկ 2008-ի աշնանից մինչև 2014-ի գարունը ֆինանսների նախարարությունը ունեցել է երեք նախարար՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան և Դավիթ Սարգսյան։ Թե նրանցից ով է ԱԱԾ կանչվել դեռևս վկայի կարգավիճակով, ժամանակը ցույց կտա»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր