2985 դիտում
09:52 20-02-2016
Իրանից էժան գազ ներկրելու հնարավորությունը բաց է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է սկսել արտաքին տնտեսական կապերի ընդլայնման նպատակով և խորհրդակցությունները սկսել է Իրանից, այսինքն՝ Իրանի ուղղությունից: Նա մի քանի կարևոր հայտարարություններ է արել, իհարկե՝ կապված հայ-իրանական հարաբերությունների խորացման հետ, բարձրացնելով և տրանսպորտային ենթակառուցվածքների, և էներգետիկ ենթակառուցվածքների, և ներդրումային այլ ծրագրերի մասով հարաբերությունները զարգացնելու հեռանկարների հետ:
Այս իրավիճակում առավել քան տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իրանական ուղղությամբ խորհրդակցությանը, ի թիվս տարբեր հարցերի, հարցներ նաև, թե արդյոք կա՞ էժան գազի վերաբերյալ Իրանի հետ բանակցության հնարավորություններ, հեռանկարներ:
Բանն այն է, որ սա նաև ինդիկատոր է՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում պաշտոնական Երևանի կարողությունների, կամքի, ինքնուրույն որոշումների, ինքնիշխանության աստիճանի ինդիկատոր: Եթե չի բարձրացվում գազային թեման, ապա նշանակում է, որ մնացյալ թեմաների բարձրաձայնումը ներկայումս գտնվում է խորհրդանշական մակարդակի վրա: Հակառակ դեպքում տրամաբանական չէ՝ երբ Հայաստանը բարձրաձայնում է հեռանկարային ծրագրերը, իսկ առավել մոտ գտնվող և առավել հրատապ դիտվող հարցերում լռություն է:
Տարօրինակ է խոսել երեք միլիարդ դոլարից ավելի արժեցող Հայաստան-Իրան երկաթուղու մասին, բայց չխոսել Իրանից էժան գազ ներկրելու հնարավորության մասին, երբ կա պատրաստի գազամուղ, և երբ հնչել է Իրանի նախկին դեսպանի հայտնի հայտարարությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
39977 դիտում
09:43 26-05-2018
Իրանից էժան գազի մատակարարման շուրջ բանակցությունները չեն դադարեցնում. «Ժողովուրդ»
1156 դիտում
16:39 26-08-2015
Նավթի ցածր գնի հաշվին Ուկրաինան կկարողանա էժան գազ գնել. Յացենյուկ
Այս բաժնից
1642 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»