39980 դիտում
09:43 26-05-2018
Իրանից էժան գազի մատակարարման շուրջ բանակցությունները չեն դադարեցնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները մշտապես խոսել են Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին, իսկ հայ պաշտոնյաները մշտապես հայտարարել են, թե ռուսական գազն ավելի էժան է: Այդքանից հետո, սակայն, նախորդ կառավարությունների ներկայացուցիչները սակագների մասին մանրամասներ չեն ներկայացրել: Մինչդեռ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան է իրանական գազի գինը Հայաստանի սահմանին:
Ըստ նրա՝ սահմանին Իրանը 1 հազար խմ գազը վերջին տվյալներով առաջարկում է 165 դոլարով: «Ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2985 դիտում
09:52 20-02-2016
Իրանից էժան գազ ներկրելու հնարավորությունը բաց է. «Ժամանակ»
1164 դիտում
14:29 13-10-2014
«Գազպրոմ»-ը խորհրդակցություններ է վարում Չինաստանի հետ գազի՝ «արևմտյան» երթուղով մատակարարման շուրջ
2747 դիտում
10:21 19-04-2019
Իրանից Հայաստան ներկրված գազի ծավալը 2018-ին աճել է 141.1 մլն խմ-ով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»