73269 դիտում
10:34 20-02-2016
Արտակարգ դեպք Երևանում. մարզպետի և գյուղապետի խմած եղբոր տղային տեղափոխել են «գաի պլաշչադկա», ընկերն էլ կոտրել է «գաի» ապակիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի 19 փողոցի 46 տան բնակիչ, 27-ամյա Գրիգոր Ռազմիկի Գրիգորյանի վարած Mitsubishi IՕ մակնիշի 20 ՏՕ 293 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան «գաի պլաշչադկա» է տեղափոխվել այն բանի համար, երբ վարորդ Գ. Գրիգորյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած վիճակում` 0,37%), ինչը հաստատվել է բժշկական փորձաքննությամբ:
Վարորդի հետ է եղել նրա ուղևոր՝ նույն գյուղի 12 փողոցի 116 տան բնակիչ, 26-ամյա Արտաշես Վարազդատի Պողոսյանը, ով ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում իրեն պահել է սանձարձակ, կոտրել ապակիները և սպառնացել ՃՈ աշխատակիցներին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, իսկ հետո՝ բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ նա նույնպես գտնվում է ոչ սթափ (խմած՝ 0.47%) վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի[color=#EF2929] տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Գ. Գրիգորյանի հորեղբայրներից Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետն է, իսկ Համլետ Գրիգորյանը՝ Ձորագյուղի գյուղապետը: [/color]
[b]Մարզպետի և գյուղապետի եղբոր որդին՝ 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը
[/b][img]/ups/images/0141920001455950663755969.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+