211652_close_icon
views-count105824 դիտում article-date 12:16 25-11-2017

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 20-ամյա տղային դաժանաբար սպանած 25-ամյա կասկածյալը քննչական սենյակում կոտրել է դռան և պատուհանի ապակիները՝ վնասելով իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան Ոստիկանության Թալինի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական սենյակում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանը, ով կալանավորվել է սպանություն կատարելու կասկածանքով, իր փաստաբանի՝ Հայկազ Գալստյանի և սպանության գործը քննող, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ, Արդարադատության մայոր Արտակ Պետրոսյանի ներկայությամբ քննչական գործողություններ կատարելիս՝ հարվածել է քննչական սենյակի դռան ապակուն, իսկ հետո պատուհանի ապակուն, կոտրել դրանք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով Վ. Հովսեփյանը ստացել է «աջ ձեռքի մատերի քերծված վերքեր» վնասվածքներ: Բարեբախտաբար, քննչականի պետն ու փաստաբանը կարողացել են կանխել նրա հետագա գործողությունները, ինչից հետո Թալինի ոստիկանները բաժին են հրավիրել Թալիի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության հերթապահ խմբին, ովքեր Վ. Հովսեփյանին ցուցաբերել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ սպանության գործով Թալինի քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանը փաստաբանի ներկայությամբ պետք է Վ. Հովսեփյանին նոր մեղադրանք առաջադրեր: Նախկինում նա մեղադրվում էր 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, իսկ երեկ նրան ներկայացվելու էր 104 հոդվածի 2-րդ մասի մեղադրանք: Ֆոտոոլրագրողը հայտնում է նաև , որ քննչական փորձարարության ժամանակ բացի քննիչից ու փաստաբանից արգելվում է կողմնակի անձանց, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների մուտքը նշված սենյակ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/27/1060028/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում էր քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել էր սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ Դատաբժիշկը հայտնել էր արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս էր շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված էր հասցրել իր զոհին։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք էին կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կան հետքեր, ապա, չի բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։ [b]20-ամյա տղայյի սպանության կասկածանքով ձերբակալված՝ 25-ամյա Վարդան Հովսեփյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0919774001488206217226704.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր