8634 դիտում
11:48 20-02-2016
Արտակարգ դեպք Երևանում. 1930 թվականին կառուցված շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ փլուզվել է 1930 թվականին կառուցված երկհարկանի տան 2-րդ հարկի արտաքին պատից մոտ 8 քմ հատված և այն թափվել է մայթին:
Փրկարարները տան հատակին հայտնաբերել են նաև ճեղքվածքներ՝ մոտ 10 քմ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3219 դիտում
14:30 27-05-2016
Առաջին սպիտակ շոկոլադը արտադրել է 1930 թվականին շվեյցարական «Nestlé» կոնցեռնը