211652_close_icon
views-count48522 դիտում article-date 15:59 21-02-2016

Արտակարգ իրավիճակ Վարդենյաց լեռնանցքում. ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու ճանշինականները 40 ավտոմեքենաներից ձնաբքի տակից դուրս են բերել մեծ մասը և 80-ից ավելի քաղաքացիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Եղեգնաձոր- Մարտունի ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 11:00-ից ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Վայոց Ձորի փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցների պետ Արա Մաթևոսյանի և աշխղեկ Մերուժան Բաբլանյանի գլխավորությամբ Վարդենյաց լեռնանցքում ձնաբքի տակ մնացած 40 ավտոմեքենաներից 30-ը կարողացան մեծ դժբարությամբ դուրս բերել: Ճանապարհային ոստիկաննները, փրկարարներն ու ճանշինականները ձնաբքի տակից դուրս են բերել նաև մոտ 80 քաղաքացու, ում Եղեգնաձորի և Մարտունու ճանշինականները, ինչպես նաև փրկարարներն ու ոստիկանները իրենց ծառայողական և անձնական ավտոմեքենաներով դուրս են բերել անվտանգ վայր: Գրեթե մի քանի ժամ նաև ծանրաբեռնված ու հսկայական աշխատանքեր էին կատարում Մարտունու Ճանշինի աշխատակիցները` Ճանշինի պետ Արմեն Ղուկասյանի և աշխղեկ Սասուն Բաղդասարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկվանից ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները հատուկ ցուցանակներ են տեղադրել դեպի Վարդենյաց լեռնանցք տանող ճանապարհահատվածում, որի վրա գրված է, որ ձնաբքի, եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով լեռնանցքը ժամականակոր փակ է` խնդրելով վարորդներին, որպեսզի այդ հատվածով չերթեևեկեն, սակայն որոշ «ուղեղները շպրիցով հանած» վարորդներ պոկել են ցուցանակները, իսկ հետո կոտրել ուղեփակոցի կողպեքը և իրենց դնելով «աս վարորդի» տեղ` փորձել են անցնել Վարդենյաց լեռնանցքը, սակայն մի քանի կիլոմետր անցնելուց հետո ահազանգել են 911 ծառայություն և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և խնդրել օգնություն: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մինչև նշված հատված ճանապարհները բաց են, սակայն Վարդենյաց լեռնանցքում տեխնիկան ձյունը մաքրում է, իսկ վայրկյանններ անց ուժեղ բուքը փակում է մաքրած ճաապարհը: Այս պահին ուժեղ բքի պատճառով մոտ 10 ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի տակ, քանի որ հնարավոր չէ անգամ տեխնիկա աշխատացնել: Լուսանկաները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր