211652_close_icon
views-count28504 դիտում article-date 23:00 27-12-2024

Արտակարգ իրավիճակ՝ Վարդենյաց լեռնանցքում. փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու ճանշինականները 20 մարդատար և 10 բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել ու ձնաբքի պայմաններում շարունակում են իրենց ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ պայմաններում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզի փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի վարչության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ և Եղեգնաձորի ճանապարհներն ու Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքն սպասարկող «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի ճանշինականները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները փրկարարները, համայնքային ոստիկանները ու ճանշինականանները 20-ից ավելի մարդատար և 10-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել Վայոց ձորի մարզից՝ Վարդենանց լեռնանցից, քանի որ ուժեղ բուքը ճանշինի կողմից բացված ճանապարհը րոպեների ընթացքում փակում էր՝ այն դարձնելով անանցանելի։

Ու այդ պայմաններում նշված ծառայությունները օգնության ձեռք մեկնեցին բոլոր վարորդներին, ավտոմեքենաներն էլ դուրս բերեցին անվտանգ վայր։

Այս պահին նշված ճանապարհահատվածում, որը մոտ 5 կմ-ից ավելի է, փրկարարները, պարեկները համայնքային ոստիկաններն ու ճանշինականանմերը շարունակում են հերթապահություն իրականացնել և հենց դրա շնորհիվ է, որ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունենում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր