211652_close_icon
views-count4290 դիտում article-date 20:38 21-02-2016

Գերմանիա. «Բորուսիան» Օբամեյանգի գոլի շնորհիվ հաղթեց «Բայերին». տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Հաղթական գոլը 64-րոպեին խփեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Սա Օբամեյանգի 21-րդ գոլն էր առաջնությունում և այժմ նա ընդամենը մեկ գնդակ է զիջում լավագույն ռմբարկու` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանն առանց փոխարինման: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 51 միավոր և շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Առաջատարը` «Բավարիան», ունի 59 միավոր: [b]Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր [/b]«Բայեր»-«Բորուսիա» (Դորտմունդ) Գոլը` Օբամեյանգ, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր