1813 դիտում
19:24 22-02-2016
Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Արման Թաթոյանին՝ հիշելով նախկին ՄԻՊ-երին
Նիկոլ Փաշինյանը, աչքի տակ ունենալով Հայաստանի 3 Օմբուդսմենների մասին վիճակագրությունը, հասկացել է, որ ՄԻՊ թեկնածուի նկատմամբ պետք է դրսևորել ոչ թե կանխավարկածային անսվտահություն, այլ կանխավարկածային վստահություն, եթե այն բացառող շատ ակնհայտ պատճառներ չկան:
«Այսօր մենք ունենք ՄԻՊ մեկ թեկնածու` ի դեմս արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի և մեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի՝ կողմ քվեարկի նրա թեկնածությանը, թե դեմ: Ինչ եմ մտածում ՄԻՊ առաջադրված թեկնածուի մասին: Միանշանակ է, որ նա իշխանութունների, իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն է: Նրան առաջադրել է Հանարպետական մեծամասնությունը, նա աշխատում Արդարադատության նախարարոթյունում և նրան կարելի է համարել ժողովրդի լեզվով ասած՝ իշխանության մարդը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Բայց նախկին Օմբուդսմենների վերաբերյալ նույն կանխավարկածները և դրա հերքումը, որ իշխանության մարդն են, հենց նրանց կողմից, նրան այս անգամ ստիպում են չդիմել Թաթոյանին` քվեարկությանը աներկբա դեմ քվեարկել:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչպես 3 ՄԻՊ-երը կոտրեցին այն կանխավարկածը, որ իշխանության «մարդն են»՝ հանդես գալով համարձակ զեկույցներով:
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեց, թե ինչպես էր վերջին ՄԻՊ-ը ԱԺ ամբիոնից. իր խոսքով՝ աղերսում խորհրդարանի աջակցությունը:
Հարցի քննարկումը կշարունակվի վաղը և քվերկությունն էլ կկազմակերպվի վաղը:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
15:20 05-02-2016
Հանրապետականը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Արման Թաթոյանին
1184 դիտում
12:44 28-10-2021
Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել. ՄԻՊ խոսնակ
Այս բաժնից
1162 դիտում
11:03 21-10-2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին
493 դիտում
10:51 21-10-2024
ՄԻՊ հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը
580 դիտում
10:37 21-10-2024
Zhong Tong մակնիշի 171 ավտոբուսներից 79-ը արդեն Երևանում են