2457 դիտում
14:37 23-02-2016
ԼՂՀ-ում անցկացվել են երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ
2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-ից 23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ, տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ, փոխանցում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Իրականացված միջոցառումների ընթացքում ՊԲ-ի խորացված հրամանատարական կետում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զորգացումների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը:
Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզորոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին և ապահովել մեր երկրի անվտանգությունը:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
21:17 22-08-2016
3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
637 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1060 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը