211652_close_icon
views-count1816 դիտում article-date 15:04 23-02-2016

Պետերբուրգահայ հասարակական գործչի նախաձեռնությամբ Մոսկվայում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշատախտակը

Պետերբուրգաբնակ հայազգի հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի անվան հրապարակում Մոսկվայում բացվեց նրա հուշատախտակը: Մինչ այդ, միջոցառման մասնակիցները պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ուղեկցությամբ այցելեցին Նովոդեվիչյե գերեզմանատուն, որտեղ հանգչում է մեծ զորավարի աճյունը: «Որպես Բաբաջանյանի անունը կրող դպրոցի շրջանավարտ, երբեք չէի կարող մտածել, որ մի օր կկարողանամ իմ լուման ներդնել իր անունը կրող հրապարակում մեծ հայորդուն հավերժացնելու հարցում»,- ասաց միջոցառման նախաձեռնող Հրաչյա Պողոսյանը: Համազասպ Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Արցախի Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-42թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։ Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոն,

Նմանատիպ նյութեր