1267 դիտում
21:05 23-02-2016
Մեղադրանք է առաջադրվել ՏԸՀ քարտուղարին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողներ Ռենա Ստեփանյանցի և Տիգրան Մելիքյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ անձինք։
Նախնական քննության համաձայն՝ նշված ընտրողների անունների դիմաց այլ անձանց անձնագրային տվյալներ է ներառել, ստորագրել և քվեարկել թիվ 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Հ.Հովհաննիսյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
16:23 14-01-2016
Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
1036 դիտում
18:16 19-02-2016
Մեղադրանք է առաջադրվել թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»