26599 դիտում
12:07 24-02-2016
Ինչ թանկարժեք մեքենա ունի երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, քանի տարվա ընթացքում է ապառիկը մարել, ինչ փորձանքից ազատվելուց հետո է հրաժարվել մեքենա վարելուց եւ ավելին
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ընդամենը մեկ ավտոմեքենա ունի՝ Porsche Cayenne, այն էլ ոչ թե նա, այլ նրա ամուսինն է վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Շուշան Պետրոսյանը:
Նա պատմեց, որ մեքենան 8 տարի առաջ է գնել, նոր վիճակում եւ ապառիկով: Գումարը մարել են 7 տարվա ընթացքում: Սակայն նշեց, որ մեքենայի արժեքը չի հիշում:
Հարցին, թե ինչու ինքը ավտոմեքենա չի վարում՝ սեր չունի՞, թե՞ ավելի զգուշավոր է, հիշեց. «Մի անգամ վարեցի, դիմացինի խախտման պատճառով մեծ փորձությունից ազատվեցի Որպեսզի չվնասեմ այդ մեքենայում գտնվող 7 երեխաներին, մեքենան կտրուկ աջ արեցի: Այդ օրվանից հրաժարվեցի մեքենա վարելուց: Ես ինձանից չեմ վախենում, ես դիմացինների մասին եմ մտածում»:
Շ. Պետրոսյանը նաեւ նշեց, որ թե ինքը, թե իր ամուսինը օրինապահ վարորդներ են, և եթե անգամ ավտոտեսուչները կանգնեցնում էլ են համ խիստ են վերաբերվում, համ էլ պատվի արժանացնում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Շուշան Պետրոսյանի ընտանիքին ցանկանալ էլ ավելի թանկարժեք մեքենաներ եւ անփորձանք երթեւեկություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը