13205 դիտում
14:35 17-03-2016
Ինչ մեքենա է վարում երգչուհի Սոնան, ինչ խախտում է կատարել, որը կինոյի է նմանվել, ում է զիջում ճանապարհը, ումից է ներողություն խնդրում անհրաժեշտության դեպքում և ավելին
Երգչուհի Սոնա Շահգելդյանը 6 տարի է, ինչ ավտոմեքենա է վարում, իսկ այս պահին վարում է 2013 թվականի արտադրության Nissan Juke, որը նոր է գնել ավտոսրահից՝ մոտ 30 հազար դոլարով, և ինչպես ինքն է հպարտությամբ նշում, իր վաստակած գումարով: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի եհետ զրույցում ասաց ինքը՝ Ս. Շահգելդյանը:
Նա ավելացրեց, որ մեքենան ավելի մեծ է ու հարմարավետ, քան նախորդը՝ առաջին մեքենան: Ինչպես նաև հիշեց, որ առաջին մեքենան գնել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթից հետո, որտեղ զբաղեցրել էր առաջին տեղը:
Երգչուհին նշեց, որ նախորդ մեքենան եղել է սև գույնի Hyundai A 30 մակնիշի, որը նույնպես գնել էր ավտոսրահից: Մեքենայի նախնական գինը մոտ 17 հազար դոլար է եղել, սակայն նրան ճանաչելով՝ բավականին զեղչել են: Ինքն օրինապահ վարորդ է, շատ խախտումներ չի անում, իսկ անհրաժեշտությսն դեպքում էլ տուգանքները վճարում է: Ս. Շահգելդյանի խոսքով՝ ավտոտեսուչներն իրեն ճանաչում են և շատ են սիրում, և ինքն էլ իր հերթին է նրանց հարգանքով վերաբերվում:
Խոսելով խախտումերի մասին՝ հիշեց Աբովյան փողոցում իր կատարած խախտման մասին, որին դիմել էր համերգից ուշանալու պատճառով և ավելացրեց. «Կինոյի էր նման: Աբովյան փողոցը հակառակ փողոցով բարձրացա, ներողություն խնդրեցի կատարածս խախտման համար, ըմբռնումով մոտեցան»:
Ինչպես նա նշեց, որ ներողություն խնդրելն ամենևին էլ ամոթ բան չէ: Երգչուհին ընդգծեց, որ ինքը զիջող վարորդ է և ուշադրություն չի դարձնում, թե ինչ մեքենայի է զիջում՝ թանկարժե՞ք, թե՞ հասարակ, անգամ տաքսիստներին միշտ զիջում է: Այժմ մտածում է ներկա մեքենան փոխելու մասին, բայց ամենայն հավանականությամբ կփոխի 1 տարուց և ցանկանում է գնել Toyota մակնիշի ավտոմեքենա:
Մեզ մնում է Սոնա Շահգելդյանին ցանկանալ անփորձանք երթևեկություն և էլ ավելի թանկարժեք ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին