15499 դիտում
17:00 24-02-2016
2016 թ-ի մարտի 4-ից ավտոմեքենաների սեփականատերերը ԱՊՊԱ վկայագրում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 4-ից Ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես Ապահովադիր և տուժող կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների և հատուցումների հետ: Նախաձեռնության նպատակն է մեկ տարվա ընթացքում ԱՊՊԱ ոլորտում ամբողջական անցում կատարել միայն Էլեկտրոնային եղանակով ծանուցումների գործընթացին՝ վերջնահաշվում հնարավորություն ստեղծելով ԱՊՊԱ պատահարի բոլոր կողմերին արագ և պատշաճ ստանալ ծանուցումներ, ինչպես նաև ապահովագրական հատուցման գործընթացի տևողությունը կրճատել 5-ից մինչև 10 օրով:
Ուստի, խնդրում ենք ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ներկայացնել այնպիսի էլեկտրոնային հասցե, որով կցանկանաք հետագայում ստանալ բոլոր ծանուցումները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը ստեղծել էլեկտրոնային հասցեներ: Անհրաժեշտության դեպքում ապահովագրական ընկերություններն ու իրենց գործակալները կաջակցեն ձեզ նոր էլեկտրոնային հասցեներ գրանցելու համար:
Առանձնահատուկ ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձեր կողմից հայտարարված և ԱՊՊԱ վկայագրում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով ապահովագրական ընկերությունները և Բյուրոն ձեզ իրականացնելու են ծանուցումներ, որոնք համարվելու են պատշաճ ծանուցումներ և այդ ծանուցումներով է պայմանավորված լինելու ձեր՝ հատուցման ենթակա գումարի չափի և մեղավորության հետ կապված հետագա բողոքարկման հնարավորությունները և իրավունքները:
Համապատասխանաբար, խնդրում ենք ԱՊՊԱ պայմանագրի կնքումից առաջ ևս մեկ անգամ ստուգել և համոզվել, որ ձեր էլեկտրոնային հասցեն ԱՊՊԱ վկայագրում արտացոլված է ճիշտ, իսկ այն դեպքերում, երբ կհայտնաբերեք, որ ԱՊՊԱ վկայագրում էլեկտրոնային հասցեն սխալ է նշված կամ որևէ պատճառով պետք է փոխվի, ապա կարող եք դիմել ապահովագրական ընկերությանը կամ նրա գործակալին՝ ԱՊՊԱ վկայագրում փոփոխություններ կատարելու պահանջով:
Շնորհակալ ենք համագործակցության համար:
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/b]
Նմանատիպ նյութեր
5400 դիտում
15:43 28-04-2022
Այն մեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցնի մինչև օգոստոսի 1-ը, չեն կարող լիցքավորվել ԱԳԼՃԿ-ներում
5772 դիտում
11:43 28-07-2022
ՀՀ ՏԿԵՆ հորդորում է իրականացնել գազաբալոնների վկայագրում. արդեն գործում է 27 լիցենզավորված կազմակերպություն
7536 դիտում
18:40 06-03-2018
Մարտի 1-ից Վրաստանում նույնպես գործում է ԱՊՊԱ համակարգ օտարերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին