5403 դիտում
15:43 28-04-2022
Այն մեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցնի մինչև օգոստոսի 1-ը, չեն կարող լիցքավորվել ԱԳԼՃԿ-ներում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 23,4 մլն դրամ հատկացնել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման նպատակով:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համակարգը կսկսի գործել օգոստոսի 1-ից. «Հայաստանում բոլոր սեղմված գազով եւ հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է առնվազն 2 տարին մեկ ստուգվեն: Կան որոշ տեսակի բալոններ, որնք կարելի է երեք տարին մեկ ստուգել: Կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն, հետո ստուգեն: Եվ կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում: Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը: Այսինքն երբ մեքենան գնում է գազալցակայան, այնտեղի աշխատակիցը լիցքավորելուց առաջ մեքենայի համարը հավաքելով այդ համակարգի մեջ տեսնում է՝ մեքենան անցել է ստուգում, թե ոչ: Եթե չի անցել ստուգում, չի լիցքավորում»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գազով աշխատող հսկայական քանակ կա ՀՀ-ում եւ ժամանակ առ ժամանակ սպասում են, թե հաջորդ պայթյունի լուրը երկ կլսեն. «Պարտավոր ենք ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Պարեկային ոստիկանությունը օնլայն, երբեմն նույնիսկ առանց մեքենան կանգնեցնելու կարող է ստուգել՝ այդ մեքենայի վրա կա՞ համապատասխան վկայական, թե ոչ, գազաբալոնը լիցենզավորված է, թե ոչ: Սրանով նվազագույնի կհասցնենք պատահարները»:
Սանոսյանը նշեց, որ դիմելու պահից 23 օրվա մեջ նախարարությունը լիցենզա պետք է տա, սակայն դրանք կարող են տալ ավելի շուտ: Իհարկե, մենք շուկայում գին թելադրող չենք, բայց այս պահին քաղաքացու համար 8-12 հազար դրամ արժի այս ծառայությունը»:
Նշվեց նաեւ որ օգոստոսի 1-ից հետո այն մեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցել, նրանք չեն կարող լիցքավորվել ԱԳԼՃԿ-ներում:

Նմանատիպ նյութեր
1762 դիտում
11:18 08-04-2019
ԱԳԼՃԿ-ներում գազը կիլոգրամներով կվաճառվի մայիսի 1-ից, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն. Բաբկեն Թունյան
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից