211652_close_icon
views-count2095 դիտում article-date 18:10 24-02-2016

Գասպարիի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում. Զարուհի Փոստանջյանի այս տեղեկությունը Ա. Հովհաննիսյանն առաջին անգամ էր լսում

Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ՔԿՀ-ում խցակիցները խոշտանգում են, վրան սառը ջուր լցնում և ծեծի են ենթարկում: Հարցին պատասխանած ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր խցում, որտեղ Գասպարին «պառկել է ու խցակիցների հետ որոշակի լարվածություն է առաջացել», ինչից հետո տեղափոխվել է այլ խուց, որտեղ մնացել է 1 անձի հետ` մինչև հոգեբուժարան` դատահոգեբուժարան տեղափոխվելը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գոնե մինչև ԱԺ դահլիճ գալը տիրապետել է այն տեղեկատվությանը, որ բժիշկներին Վարդգես Գասպարին հայտնել էր, որ ոչ մի առողջական խնդիրներ չունի և որ խցակիցների ետ կապված բողոք չի ներկայացրել:

Նմանատիպ նյութեր