1877 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Մի տեսակ կա, որը հիմնավորապես չի ընդունում Դաշնակցությանը, ինչ էլ անի՝ չի ընդունի», ասել է Աժ պատգամավոր, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը։
«ՉԻ» - Ռուբեն Հակոբյանն, իհարկե, իրավացի է: Պարզապես մոռացել է ասել, որ այդ «մի տեսակը» ՀՀ ազգաբնակչության 95 տոկոսն է։ Դաշնակցությունն իշխանություն է եղել 5 տոկոսից ավելի չի ստացել, ընդդիմություն է եղել էլի 5 տոկոսից ավելի չի ստացել, այսինքն՝ պրոբլեմը Դաշնակցությունն է, և ոչ թե մարդու «մի տեսակը»։ Պարզ ասած՝ կուսակցության մի տեսակ կա, որին ոչ մի նորմալ ժողովուրդ երբեք 5 տոկոսից ավելի ձայն չի տա։ Եվ իսկապես Էլ ոչ մի նշանակության չունի, թե տվյալ պահին ինչ է անում այդ կուսակցությունը: Կյանքում էլ է այդպես՝ անհույս թմրամոլներին ու խաղամոլներին հասարակությունը երբեք չի ընդունում։ Եթե անգամ նրանք կիրակի օրերը սարյակի բներ են սարքում և տատիկներին օգնում են անցնել փողոցը։ Չնայած՝ դրանք միանգամայն գովելի արարքներ են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6207 դիտում
10:16 02-05-2017
Ընտրակաշառքի տեսակ՝ մամոգրաֆիկ հետազոտության տեսքով. «Չորրորդ իշխանություն»
2920 դիտում
08:49 05-12-2014
Դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են. Չորրորդ իշխանություն
7079 դիտում
16:21 16-07-2015
Ո՞վ է հովանավորում լրագրողների ընտանիքին ահաբեկողներին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»