211652_close_icon
views-count110017 դիտում article-date 14:25 25-02-2016

Արարատի մարզում 34-ամյա երիտասարդին սպանած, իսկ հետո դին այրած 47-ամյա նախկին ոստիկանը դեպքի վայրում սառնասրտորեն պատմում է սպանության մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները Մասիսի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ Արարատի մարզի Դիտակ գյուղում քննչական փորձարարություն են անում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն գյուղի բնակիչ, 47-ամյա Մայիս Խրշոյանը ոստիկաններին և քննիչներին ներկայացնում է, թե իր սեփական տան որ սենյակում, ինչ պայմաններում է փայտով հարվածել իր զոհի գլխին, այնուհետև դին փաթաթել գորգով և տնից տեղափոխել իր «24» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի վարչական տարածք և այրել դին ու այն նետել «Սև ջուր» կոչվող գետի մեջ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ Մ. Խրշոյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել և մոտ 15 տարի առաջ բարձրագույն ուսումնական հաստատության կեղծ դիպլոմ ունենալու համար հեռացվել է ոստիկանության համակարգից: Նա քննչական փորձարարության ժամանակ ասում էր նաև, որ ինքը դին տեղափոխել է 23-ամյա Արսեն Մարտիրոսյանի հետ և նա նրան վախեցրել է՝ ասելով, որ եթե դեպքի մասին իմանան, նա նաև Արսենի հարցերը կլուծի և դին տանից տեղափոխել է Արսենի հետ: Դեպի հաջորդ օրը նա նույնպես վերադարձել է Սև ջուր գետի մոտ, ըստ իր հայտնածի, որպեսզի տեսնեն՝ դին գետը տարել է, թե ոչ. «Մտածում էի՝ եթե տարած չլինի, հանենք, թաղենք»: Սակայն տեսնելով, որ մոտակայքում մարդիկ կան, Արսենի հետ հետ են վերադարձել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննչական փորձարարությունը կատարվում է ուժեղացված հսկողությամբ, քանի որ գյուղացիները փորձում էին հաշվեհարդար տեսնել նրա հետ: Բարեբախտաբար, ոստիկանների շնորհիվ դա կանխվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը նախկինում նույնպես եղել է դատապարտված: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/24/77922/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի ու Արտաշատի բաժինների աշխատակիցները բացահայտել էին օրերս Արարատի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը: Երեկ՝ փետրվարի 24-ին, Մասիսի ոստիկանություն առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 47-ամյա Մայիս Խրշոյանին: Վերջինս կասկածվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Գարիկ Արզունյանին սպանելու, իսկ հետո դին այրելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Արզունյանը այս տարվա փետրվարի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Նրա դին այրված վիճակում հայտնաբերվել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող Սև ջուր գետում: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ կասկածյալը ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնել էր՝ որտեղ և ինչ պայմաններում էր սպանությունը կատարել, իսկ դին այրել էր, ըստ իր պատմածի, որպեսզի մահացածի աչքերի մեջ չտպվի իր դեմքը: Նա վիրավորին իր տանը սպանելուց հետո փաթաթել էր գորգով, իսկ հետո իր անձնական օգտագործման Գազ 2410 մակնիշի մեքենայով տեղափոխել Նորամարգ գյուղ և այրել: Դիակի հայտնաբերման վայրում կային քաղաքացիներ, ովքեր ասում էին, որ ոստիկանությունը չի բացահայտի հանցագործությունը, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գողի օրը քառասուն օր է», և 2 օր էլ չանցած՝ ոստիկանությունը բացահայտեց անմարդկային ու զարհուրելի սպանությունը: Սպանությունը բացահայտելու համար կազմվել էին օպերատիվ խմբեր, որոնք ղեկավարել էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանը և Արտաշատի ու Մասիսի ոստիկանապետերը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հետ համատեղ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր