211652_close_icon
views-count96794 դիտում article-date 12:24 19-08-2017

Տավուշի մարզում 32-ամյա զինակից ընկերոջը սպանած, այնուհետև ավտոմեքենան ձորը գլորած ու դին այրած 37-ամյա կասկածյալն այսօր տեղափոխվելու է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Իջևան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Լալայանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով պայմանագրային զինծառայող է, կասկածվում է իր ծառայակից, համագյուղացի, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հակայածավալ աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ սպանությունը կապ չունի նրանց ծառայության հետ։ Այն առնչվում է անձնական խնդրին։ Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն արդեն տեղափոխվել է Ռազմական Ոստիկանության Իջևանի մեկուսարան, որտեղից նրան տեղափոխելու են դատարան, որտեղ դռնփակ դատական նիստը լինելու է դռնփակ, և եթե դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը, ապա Ա. Լալայանը կկալանավորվի ու կտեղափոխվի բանտ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1075018/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ / գլխավոր վարչության /վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյան/, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության /վարչության պետ Գրիգոր Գրիգորյան/, Ոստիկանության Բերդի բաժնի /բաժնի պետ Գարիկ Դալլաքյան/ գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Պն Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի կայազորային բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ Կայազորային քննչական բաժնի /բաժնի պետ Պերճ Այվազյան, տեղակալ Կառլեն Աբազյան/ ծառայողները հսկայածավալ աշխատանքներ կատարելով և ստացված օպերատիվ տեղեկությունները բազմակողմանի ուսումնասիրելով՝ Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն էին բերման ենթարկել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին: Վերջինս կասկածվում էր համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ էր պատմել իրավապահներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս էր եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ էր գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ էր հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս էր հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել էր ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել էր մեքենան՝ մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել էր հրդեհ, ինչն էլ ավարտվել էր ողբերգությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվելու էին Կայազորի քննչական վարչություն: Ա. Լալայանը, ով նույնպես պայմանագրային զինծառայող է, ձերբակալվել էր: 32-ամյա զինակից ընկերոջը սպանած 37-ամյա Արթուր Լալայանն է [img]http://shamshyan.com/ups/images/0705319001503131174184631.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր