211652_close_icon
views-count59513 դիտում article-date 22:06 25-02-2016

Լոռու մարզում աղմկահարույց սպանության գործով 42-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ հայտնաբերել էին սպանված . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 16 շենքի բնակիչ, 42-ամյա Արմեն Սերյոժի Կախյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, Նվեր Անտոնի Քոչինյանին սպանելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կախյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ նրան հայտնաբերեն, կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին` տեղափոխելու են Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/22/77753/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել էին Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան հայտնաբերվել էր` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/22/77695/]սպանություն էր տեղի ունեցել[/url] Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի և Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել Ին մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները սպանության վայրում հայտնաբերել էին նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Կասկածյալ, 42-ամյա Արմեն Կախյան[/b] [img]/ups/images/0507711001456423883546707.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր