43991 դիտում
17:33 26-09-2022
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության ավագ օպելիազորի սպանության գործով 37-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Ճամաբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզումը հայտարարվել է սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել է նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու եթե Ս.Սոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, կալանավորվելու է: Նա կասկածվում է ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը:
Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Հարությունյանն ու Եղիշե Մաթևոսյանը:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև դեպքի վայրը և տեղում դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայրը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող Բիստրոն էր, որտեղ հայտնաբերվել էին բավականին շատ արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ դին հիվանդանոց էր տեղափոխվել Ճամբարակ քաղաքից և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:
Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել էին և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել ին նաև դեպքի վայրը: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակել:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:
Սպանության կասկածանքով հետախուզվող 37–ամյա Սամվել Սոսյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+