211652_close_icon
views-count6707 դիտում article-date 17:38 26-02-2016

Ինձ դարձրեցին գաղութի փոշի. արդեն ազատության մեջ գտնվող Վարդգես Գասպարին մեջբերեց Լեյլա Յունուսի խոսքերը

Ազատության մեջ հայտնվելով` Վարդգես Գասպարին մեջբերեց ադրբեջանցի քաղբանտարկյալ Լեյլա Յունուսի խոսքերը: Դրանք են` «Ինձ դարձրեցին գաղութի փոշի»: Ի դեպ, Վարդգես Գասպարին գրեթե ազատության մեջ է, քանի որ դատական նիստը շարունակվում է, սակայն նա ընդմիջմանը արդեն ազատ ներսուդուրս էր անում: Վարդգես Գասպարին ազատ արձակվելուց հետո ջերմորեն գրկախառնվեց կնոջ` Անահիտ Արազիի հետ, իսկ դատարանի բակում էլ նրան դիմավորելու եկած համախոհներին, կողմնակիցներին ու ընկերներին ևս ջերմոորեն ողջունեց: Սակայն լրագրողների հարցերին ի պատասխան` ասաց. «Ես ընկճված եմ, եթե կարելի է չխոսեմ»: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Վարդգես Գասպարիի վերաբերյալ քրեական գործի քննությունը, երբ նախագահողը հրապարակեց Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին։ Հիշեցնենք, Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ոստիկանության երկու աշխատակիցների հասցեին հնչեցրել է հետեւյալ արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ»:

Նմանատիպ նյութեր