211652_close_icon
views-count1251 դիտում article-date 10:40 19-03-2015

Վարդգես Գասպարին՝ քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի հարցով ՄԻԵԴ դիմելու մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Armlur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի դեպքին և թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանը Գևորգ Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն և ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, և այս մասին Գևորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից: Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Մանուկյանին, հայտարարել է, թե վերջինս ստախոս է և միշտ աչքի է ընկել վատ վարքագծով: Այս թեմային իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ևս ծանոթ է: Armlur.am-ի հետ զրույցում նա գործի հետ կապված ներկայացրել է այն, ինչին անձամբ տեղյակ է եղել: Գասպարիի խոսքով` Գևորգ Մանուկյանը մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտնվեց բանտում, այնտեղից դուրս գալուց հետո անընդհատ դիմում էր այդ նույն հարցով` արդյո՞ք դիմել են ՄԻԵԴ թե՞ ոչ: «Դրանից հետո Գևորգը դիմեց ինձ այդ նույն հարցով: Այն ժամանակ ես քաղբանտարկյալների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ էի: Ես դիմեցի ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին նույն հարցով` գործը ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Եթե ուղարկել են, ապա պետք է որ փոստի ստացական գոյություն ունենա, ինչու՞ չեն տրամադրում այդ ստացականը Գևորգին: Նա ինչ-որ պատճառաբանություններ է բերել մոտ 1-2 տարի: Ես կարող եմ ասել, որ այս հարցը անտրամաբանական ու անհասկանալի էր: Դրանից անազնվություն էի զգում ես: Այս ամեն ինչը կարող է պարզվել, եթե ստացականը հանեն տրամադրեն նրան»,- ասել է Վ. Գասպարին և հավելել, որ իրենից բացի նաև այլ մարդկանց է Գևորգը դիմել, ովքեր ևս դիմել են ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին ու նույն «հեքիաթը լսել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր