211652_close_icon
views-count2576 դիտում article-date 18:30 26-02-2016

«Բենֆիկայի» 18-ամյա տաղանդը 60 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը: Երկու ակումբները ջենթլմենական համաձայնության են եկել, որ մրցաշրջանի ավարտից հետո 18-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը 60 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի անգլիական ակումբ: Առայժմ կողմերը դեռ չեն պայմանավորվել վճարման ձևի մասին: «Բենֆիկայի» նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեյրան «Մանչեսթեր Յունայթեդից» ակնկալում է, որ ֆուտբոլիստի դիմաց 40 մլն եվրո վճարվի անմիջապես, մնացած գումարը վճարվի պարգևավճարների տեսքով: Այս մրցաշրջանում Սանչեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 16 խաղ, դարձել 2 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր