211652_close_icon

Բենատիան «Բավարիա» կտեղափոխվի 30 մլն եվրոյի դիմաց

views-count1361 դիտում article-date 18:24 24-08-2014
Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»-ն շուտով կհամալրվի «Ռոմա»-ի առաջատար պաշտպան Մեհդի Բենատիայով: Մյունխենյան ակումբը «Ռոմա»-ի հետ փոխհամաձայնության է եկել պաշտպանի տեղափոխության հարցում: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello sport-ը: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Նշենք, որ Բենատիային ձեռք բերելու համար պայքարում «Բավարիա»-ն գերազանցեց «Չելսի»-ին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Գերմանական ակումբը Բենատիայի տրանսֆերի համար կվճարի 30 մլն եվրո: Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Բենատիան 33 խաղում խփել է 5 գոլ:

Նմանատիպ նյութեր