1627 դիտում
10:49 27-02-2016
Հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորներին «սիրըմ-հարգըմ» են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս Աժ պատգամավորներից մեկը, մյուսի «պատիվը» պաշտպանելով, ասել է, որ իր գործընկերը «ճշտով ապրող տղա է»։ Դա ասում է բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ պետական այն կառույցի, որը մեզ՝ քաղաքացիներիս համար պետք է մշակի մեր երկրի հետագա զարգացման հայեցակարգ ը։ Եթե սև հումոր անենք, կարող ենք ասել, որ նա այդ առումով կատարում է իր առաքելությունը՝ հասարակությանը հենց այդպես էլ «զարգանում է»։ 25 տարում ջրի երես է բարձրացել տիղմը՝ «իրա ճշտով», և ուզենք-չուզենք՝ հենց նա է թելադրում հասարակական վարքի ստանդարտներ։ Նրանց «սիրըմ-հարգըմ» են, նրանց նախանձում են, նրանց հարստության մասին բամբասում են, նրանց անիծում են, կարևոր չէ՝ հենց նրանք են հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորները։
«Ճշտով» ապրելու», քեզնից տարբերվողներին փնովելու և վանելու, «շուստրի և աչքաբաց» լինելու մշակույթին պետք է փոխարինվի համագործակցելու, օգնելու, կիսվելու, ամեն մեկի անհատականությունը, տեսակետը, ապրելակերպը հարգելու, օրենքի և իրավունքի առաջ պատկառելու մշակույթը։ Այդպես են մարդիկ դառնում ոչ թե ինչ-որ շինծու կանոնների ենթարկվող «լավ տղերք», այլ անհատներ, որոնք իրարից տարբերվում են ամեն ինչով՝ բացի քաղաքացի լինելուց։ Այլ կերպ պետությանը չի կայանում»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
09:20 23-01-2021
Բարոյահոգեբանական հակաֆենոմենի ու արժեբանական դեգրադացիայի համար ծախսվել են տարիներ․ «168 ժամ»
Այս բաժնից
1291 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1027 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»