1848 դիտում
16:18 27-02-2016
Վարդգես Գասպարիի մոտ մարմնական վնասվածքի որևէ հետք չի հայտնաբերվել. ՀՀ ԱՆ ՔԿՎ
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռևս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վ. Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին:
Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016 թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ:
Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ ևս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ և պառկել մահճակալին:
Նույն օրը՝ ժամը 00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, և երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետև հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, և պառկել է միջանցքի գետնին: Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ. Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որևէ հետք չի հայտնաբերվել:
Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿ հիմնարկի թիվ 20 և 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որևէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել: 24.02.2016թ. Վ. Գասպարին իր իսկ խնդրանքով տեղափոխվել է թիվ 006 խուց և հիմնարկի պետին դիմում է ներկայացրել հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին:
Նկատի ունենալով, որ ներկայումս <Նուբարաշեն> ՔԿՀ-ում կատարվում է հետաքննություն, հուսով ենք, որ հասարակության շահագրգրռ անդամներն այսուհետ զերծ կմնան հիմնազուրկ հայտարարություններ տարածելուց: Հետաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»
Լուսանկարը՝ aravot.am-ի
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
13:58 29-03-2016
Վարդգես Գասպարիի դատավճիռը հրապարակեցին՝ նրան պատժեցին մոտ 1000 դոլար տուգանքով
20017 դիտում
13:07 29-01-2018
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվեց ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից.ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը
2283 դիտում
19:38 25-02-2016
Քրեակատարողական ծառայության պարզաբանումը Վարդգես Գասպարիի՝ իր վստահորդի հետ հանդիպում թույլ չտալու վերաբերյալ
Այս բաժնից
634 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
553 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
1009 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)